Սահակաշվիլին վրե՞ժ է լուծում

Սահակաշվիլին վրե՞ժ է լուծում
Վրացի դիպուկահար Ալեքսանդր Ռևազիշվիլին Ուկրաինայի Գերագույն Ռադայի ազգային անվտանգության և պաշտպանության կոմիտեի ղեկավար Սերգեյ Պաշինսկուն և ժողովրդական պատգամավոր Վլադիմիր Պորոսյուկին մեղադրել է Մայդանի օրերին` 2014թ. փետրվարին, մարդկանց սպանությանը անձնական մասնակցություն ունենալու մեջ, հաղորդում է Риа Новости-n:



«Պաշինսկին կրակում էր ինքնաձիգից` կարճ կրակահերթերով, Պորոսյուկ կրտսերը` «Սայգա» կարաբինից, իսկ հայր Պորոսյուկը СКС կարաբինից»,- ցուցմունք է տվել Ռևազիշվիլին` հավելելով, որ պատրաստ է այդ ամենի մասին խոսել դատարանում:



Վրացի դիպուկահարի խոսքով` Մայդանի իրադարձությունների մասնակից Պաշինսկին անձամբ է հրամայել կրակ բացել:



Վրացի մեկ այլ զինվորական Կոբա Նարգաձեն ընդգծել է, որ իրեն և այլ դիպուկահարների Ուկրաինա է հրավիրել Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլու խորհրդական Մամուկա Մամուլաշվիլին, որ գլխավորում էր դոնբասում Կիևի կողմից կռվող «Վրացական լեգեոնը»:



Հիշեցնենք, որ երեկ, փետրվարի 12-ին Ուկրաինայի սահմանապահ ծառայությունը Կիևում ձերբակալել, ապա Լեհաստան էր արտաքսել Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայիի նախկին նահանգապետ և ընդդիմադիր գործիչ Միխեիլ Սահակաշվիլուն: Սահակաշվիլին Ուկրաինայի իշխանությունների այդ քայլը որակել էր որպես թուլության և վախի նշան: