Ճապոնիայի արտգործնախարարը ԱՄՆ միջուկային ծրագրերը կապում է Ռուսաստանի ապակայունացնող քաղաքականության հետ

Ճապոնիայի արտգործնախարարը ԱՄՆ միջուկային ծրագրերը կապում է Ռուսաստանի ապակայունացնող քաղաքականության հետ
Ճապոնիայի արտգործնախարար Տարո Կոնոն համարում է, որ ԱՄՆ կողմից փոքր հզորության միջուկային մարտալիցքերի մշակումը պայմանավորված է Ռուսաստանում նմանատիպ տեխնոլոգիաների զարգացմամբ:



«Այժմ համաշխարհային միջուկային հանրությունը ապակայունացնում է Ռուսաստանը, որն առաջ է մղում փոքր լիցքով միջուկային մարտագլխիկների մշակման և կիրառման գաղափարը»,- Կոնոյի խոսքերն է մեջբերում «Կիոդո» գործակալությունը:



Նախարարը ևս մեկ անգամ պաշտպանել է անցյալ շաբաթ հրապարակված ԱՄՆ միջուկային անվտանգության հայեցակարգը, որտեղ ներկայացված է նաև փոքր հզորությամբ միջուկային մարտագլխիկների մշակման և զարգացման անհրաժեշտությունը:



«Ռուսաստանն է ստեղծել այս իրավիճակը, և ԱՄՆ-ը ստիպված է գնալ այդ քայլին»,- ասել է Տարո Կոնոն: