Ռուսաստանից սկսել են հյուսիսկորեացի աշխատավորների արտաքսումը

Ռուսաստանից սկսել են հյուսիսկորեացի աշխատավորների արտաքսումը
Ռուսաստանի մի շարք ռեգիոններից սկսել են հետ ուղարկել հյուսիսկորեացի բանվորներին: Դա տեղի է ունենում ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևի շրջանակներում: Այս մասին հայտարարել է Փհենյանում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Մացեգորան:



«Կորեացի աշխատավորների արտաքսումը հարված է Ռուսաստանի տնտեսությանը, բայց մենք անշեղորեն կատարում ենք ՄԱԿ ԱԽ որոշումները: Շատ նահանգապետեր արդեն սկսել են այդ գործընթացը»,- ասել է դեսպանը:



Նար խոսքով՝ Ռուսաստանն ամեն տարի ԿԺԴՀ քաղաքացիներին տրամադրում է 12-15 հազար մուտքի վիզա, որոնց 90 տոկոսը կարճաժամկետ աշխատանքային վիզաներ են: Ռուսաստանում աշխատում են 35 հազար հյուսիսկորեացիներ՝ հիմնականում գյուղատնտեսության և ձկնարդյունաբերության ոլորտներում:



Դեսպանը նաև նշել է, որ ԿԺԴՀ քաղաքացիներին միջին հաշվով վճարում են նույնքան աշխատավարձ, որքան և ՌԴ քաղաքացիներին, իսկ մեկ նման աշխատավարձով կերակրվում էր նրանց ընտանիքի մինչև 13 անդամ: Առձեռն այդ բանվորներն ստանում են աշխատավարձի 40-50 տոկոսը միայն, իսկ մնացածը գնում է Հյուսիսային Կորեայի իշխանություններին: