Պենտագոնի նախկին ղեկավարը ռուսների հետ հնարավոր պատերազմի ռազմավարության մասին է խոսել

Պենտագոնի նախկին ղեկավարը ռուսների հետ հնարավոր պատերազմի ռազմավարության մասին է խոսել
ԱՄՆ նախկին Պնախարար Էշթոն Քարթերը հայտարարել է, որ Հյուսիս-Ատլանտյան դաշինքը պետք է մշակի ռազմավարություն ռուսների հետ հնարավոր պատերազմի համար: Այս մասին փոխանցում է РИА Новости լրատվական գործակալությունը:Ըստ հաղորդման, կիբերանվտանգության թեմայով ելույթ ունենալով Դավոսի Միջազգային տնտեսական ֆորումի ժամանակ, Քարթերը նաեւ ասել է, որ ՆԱՏՕ-ն պետք է նաեւկանխատեսի, թե ռուսները իրենց հարեւաններից առաջինը որ երկիրն է դարձնելու հարփակման թիրախ: Քարթերը նկատել է նաեւ, որ պետք է դիտարկել Ռուսաստանը որպես ռազմական հակառակորդ: