Խաղաղ երկինք ու անփորձանք ծառայություն. Հրազդանում առաջին զորակոչն է (տեսանյութ)

Խաղաղ երկինք ու անփորձանք ծառայություն. Հրազդանում առաջին զորակոչն է (տեսանյութ)
Հրազդանում մեկնարկեց 2018 թվականի առաջին զորակոչը։ Հրազդանի զինվորական կոմիսարիատից պարտադիր զինվորական ծառայության մեկնեց հրազդանցի նորակոչիկների առաջին խումբը. «Աշխարհին խաղաղություն եմ ցանկանում, բոլոր տղաներն էլ պետք է ծառայեն, թող գնան անփորձանք ծառայեն ու տուն վերադառնան»,- մեզ հետ զրույցի ժամանակ նշեց նորակոչիկի մայրը:



Բոլոր ծնողների ցանկությունը նույնն է՝ խաղաղ երկինք ու անփորձանք ծառայություն: Նորակոչիկներն էլ իրենց հերթին ծով համբերություն էին մաղթում իրենց ծնողներին: Հրազդանի զինվորական կոմիսար Անուշավան Ասատրյանը մեզ հետ զրույցում նշեց, որ առաջին զորակոչը ուրախ եւ հանդիսավոր չի լինի, քանի որ օրեր առաջ Հրազդանում զինծառայող է վթարի պատճառով մահացել: Քաղաքային եւ մարզային իշխանության ներկայացուցիչները նորակոչիկներին ճանապարհ կդնեն Վանատուրի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակից:



Թեև մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները ոգեշունչ խոսքերով տղաներին բարի ու անփորձանք ծառայություն էին մաղթում, ծնողների ուշքն ու միտքն իրենց որդիներն էին:



**Նելլի Կարապետյան**