Բողոքի ակցիա՝ ՔԿՎ-ի դիմաց (տեսանյութ)

Բողոքի ակցիա՝ ՔԿՎ-ի դիմաց (տեսանյութ)
«Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով այսօրվա նիստին փաստաբանները բարձրացրին անցած տարվա դեկտեմբերի վերջից հացադուլի մեջ գտնվող խմբի անդամներ Արմեն Բիլյանի եւ Սմբատ Բարսեղյանի առողջական վիճակի մասին հարցը։ Բիլյանի փաստաբան Արմինե Ֆանյանը նշեց, որ իր պաշտպանյալը չի պատրաստվում դադարեցնել հացադուլը, մինչեւ իր պահանջը չկատարվի եւ նրան չտեղափոխեն «Արմավիր» ՔԿՀ։



Նիստի ընդմիջման ժամանակ ազատամարտիկ Ալեք Ենիգոմշյանը հայտարարեց, որ իրենք գնում են այժմ Քրեակատարողական վարչություն՝ բողոքի ցույց իրականացնելու եւ պահանջելու, որպեսզի տղաներին տեղափոխեն «Արմավիր» ՔԿՀ։