Վարդենյաց լեռնանցքն ու Լարսը փակ են, Սոթք-Քարվաճառ ճանապարհին մերկասառույց է

Վարդենյաց լեռնանցքն ու Լարսը փակ են, Սոթք-Քարվաճառ ճանապարհին մերկասառույց է
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 10-ին ժամը 09:15-ի **Վարդենյաց լեռնանցքը** (Գեղարքունիքի մարզի կողմից) փակ է: **Սոթք-Քարվաճառ** ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է:



Բոլոր վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։



Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն **Ստեփանծմինդա-Լարս** ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: