Ես անվանակոչում եմ ձեզ «ցռան մոզի» (տեսանյութ)

Ես անվանակոչում եմ ձեզ «ցռան մոզի» (տեսանյութ)
Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր մեկնարկեց «Ցռան մոզիի» գործով դատական նիստը։ Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսին Պավլիկ Մանուկյանը դատական նիստը նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանին անվանել էր «Ցռան մոզի»․ «Եթե իմ նկատմամբ սանկցիա եք կիրառում, ես էստեղ դատարան չեմ տեսնում եւ անվանակոչում եմ ձեզ «ցռան մոզի»։



Պավել Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի 3-րդ հատկանիշներով։ Պավել Մանուկյանին նիստին ներկաները դիմավորեցին ծափահարություններով։



Նախագահող դատավոր Սերգեյ Մարաբյանը միանգամից անցավ դատավարությանը։



Նա ցանկացավ ճշտել Մանուկյանի ինքնությունը, վերջինս նախ զգուշացրեց՝ իրեն չդիմել «ամբաստանյալ» բառով, ապա ասաց, որ ինքն այս անգամ չի ներկայանալու. «Չէ, էս անգամ ես ներկայացողը չեմ։ Չաթլախ Սերժը թող ներկայանա, ես կներկայանամ։ Երբ սկսում ենք իրերն իրենց անուններով կոչել, մեր դատավորների ջանը քոս ա ընկնում։ Ես ներկայանալու կարիք չունեմ, դուք ինձանից լավ գիտեք, վերջ։ Անկախ նրանից՝ ինչ վճիռ կկայացնեք, ես պատրաստ եմ այն կրկնապատկել»։



Դատավորը հորդորեց Մանուկյանին իր նիստի ժամանակ այլ անձի չվիրավորել, նա արձագանքեց, թե իրերն իր անունով է կոչում։ Նիստի ընթացքում դատավորը իր խոսքը մի քանի անգամ ուղղեց, երբ Պավլիկ Մանուկյանին անվանում էր «ամբաստանյալ»։



Դատական նիստը շարունակվում է։



**Աննա Պապիկյան**