Վիգեն Նազարյանը հարցաքննվել է լուրջ հանցագործության գործի շրջանակում․ նա ազատության մեջ է

Վիգեն Նազարյանը հարցաքննվել է լուրջ հանցագործության գործի շրջանակում․ նա ազատության մեջ է
«Հիմնադիր խորհրդարանը» այսօր հայարարոթյուն էր տարածել, որ ձերբակալվել է իր անդամ Վիգեն Նազարյանը։ «Հիմնադիր խորհրդարանի» մամուլի քարտուղար Սյուզան Սիմոնյանը մեզ հետ զրույցում ասել է, որ նրան ձերբակալել են պետական ահաբեկչության գործի շրջանակներում։ Քիչ առաջ Նազարյանի փաստաբան Արայիկ Պապիկյանը **Hraparak.am** -ին հայտնեց, որ իր պաշտպանյալը ինչ-որ գործի շրջանակում ներգրավված է եղել որպես վկա, որը քննում է ԱԱԾ-ն, և նրան հարցաքննել են․



«Ներգրավված է որպես վկա, մի շարք հանգամանքներ կան, որ վկային հայտնի չեն։ Գործ կա, որի շրջանակներում հարցաքննվեց, ասեմ, որ շատ նորմալ, պարկեշտ ձևերով ամեն ինչ կազմակերպվեց։ Հարցաքննությունը ավարտելուց հետո մենք միասին դուրս ենք եկել ու ինքը տուն է գնացել։ Նա չի ձերբակալվել, այդ տեղեկությունը ստույգ չի եղել։ Նախաքննական գաղտնիքց ելելով՝ ոչինչ չեմ կարող այս պահին ասել, բայց կարող եմ ասել, որ օրենքից դուրս իր նկատմամբ որևէ գործողութուն չի կատարվել։ ԱԱԾ-ում իմ ներկայությամբ նա հարցաքննվել է, և դուրս ենք եկել միասին»։



**- Իրեն բերմա՞ն են ենթարկել**։



Այդ գործի շրջանակում դատարանը խուզարկության թույլտվություն է տվել, և խուզարկություն է իրականացվել։ Ինքն ինձ հետ առանձնազրույցում ասաց, որ խուզարկությունը կատարվել է օրենքով սահմանված կագով։ Խուզարկությունը ավարտելուց հետո իրեն խնդրել են քննիչի հետ ներկայանալ ԱԱԾ, և ինքը ներկայացել է։ Չեմ կարող ասել, որ բերման է ենթարկվել, որովհետև իրեն առաջարկել են ներկայանալ, և ինքը ներկաացել է։



**- Խուզարկության հետևանքով ի՞նչ է հայտնաբերվել**։



Որևէ իր կամ առարկա, որը կարող էր ենթադրյալ հանցագործությանը վերաբերվել, չի հատնաբերվել։



**- Պարոն Պապիկյան, պետական ահաբեկչության գործի շրջանակո՞ւմ է հարցաքննվել**։



Ես որքան հասկացա՝ ոչ թե պետական ահաբեկչության, այլ ինչ-որ լուրջ հանցագործության, բայց ասեմ, որ նախաքննությունը վկային որոշ սահմանափակումներ է տալիս՝ տեղեկացված լնելու առումով։



**- Ռոբերտ Քուրքյանի գործի շրջանակներո՞ւմ է հարցաքննվել, ինչ-որ կապ կա՞**։



Իմ կարծիքով՝ որևէ կապ, առնչություն չկա. այդպես հասկացա հարցաքննությունից։



**Աննա Պապիկյան**