Լարսը բաց է միայն մինչև 12 տեղանոց մարդատար մեքենաների համար. ռուսական կողմում կա 385 բեռնատար

Լարսը բաց է միայն մինչև 12 տեղանոց մարդատար մեքենաների համար. ռուսական կողմում կա 385 բեռնատար
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 26-ին ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:



Դեկտեմբերի 25-ի ցերեկը, 26-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:



Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը եւ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի են: 



Գորիս-Սիսիան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:



Ելնելով սպասվող անբարենպաստ եղանակային պայմաններից` բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով։ 



Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչեւ 12 տեղանոց մարդատար ավտոմեքենաների համար:



ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կա կուտակված 385 բեռնատար։