Սաուդյան Արաբիան կոչ է անում ԱՄՆ-ին վերանայել իր դիրքորոշումը կապված Երուսաղեմի հետ

Սաուդյան Արաբիան կոչ է անում ԱՄՆ-ին վերանայել իր դիրքորոշումը կապված Երուսաղեմի հետ
Սաուդյան Արաբիան կարծում է, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը անպատասխանատու է վարվել`Երուսաղեմը Իսրայել պետության մայրաքաղաք ճանաչելու եւ ԱՄՆ դեսպանատունը Թել-Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու որոշում կայացնելով, եւ կոչ է անում Միացյալ Նահանգներին վերանայել իր դիրքորոշումը: Այս մասին հայտնում է Al Arabiya-ն:



«Էր Ռիյհադը կարծում է, որ Միացյալ Նահանգների որոշումը չունի բացատրություն, անպատասխանատու է եւ չարդարացված եւ կանխակալ տրամադրվածություն է պարունակում պաղեստինցիների հանդեպ:Սաուդյան Արաբիան կոչ է անում ԱՄՆ վարչակազմին վերանայել Երուսաղեմի առնչությամբ իր կայացրած որոշումը»,- ասված է Սաուդյան Արաբիայի տարածած հայտարարության մեջ:



Հիշեցնենք, որ երեկ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Երուսաղեմը ճանաչեց որպես Իսրայել պետության մայրաքաղաք եւ հրամանագիր ստորագրեց Իսրայելում ամերիկյան դեսպանատունը Թել-Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու մասին: