Լարսը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար

Լարսը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար
Նոյեմբերի 29-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար,- այս մասին հայտնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից։ 



Տեղեկատվությունը նախարարությանը տրամադրել են Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից։