«Հրապարակ». Երրորդ ծրարի ժամանակը

«Հրապարակ». Երրորդ ծրարի ժամանակը
Օրերս Արցախի ԱԺ նախկին նախագահ, այժմ Արցախի պատգամավոր Արթուր Թովմասյանից հետաքրքրվեցինք, թե ինչպես է վերաբերվում Լեւոն Տեր-Պետրոսյանի խաղաղության պլանին։ Թովմասյանը հիշեց մի անեկդոտ, որը պատմում էր անձամբ Տեր-Պետրոսյանը նախագահ եղած ժամանակ։ «Յուրաքանչյուր առաջնորդ պետք է երեք ծրար պատրաստի, որ իր հրաժարականից հետո փոխանցի հաջորդ նախագահին։ Մեկ է՝ ժողովուրդը բողոքելու է եւ երբ սկսում է բողոքել, էդ ժամանակ բացում են առաջին ծրարը։ Էնտեղ գրված է, որ՝ ժողովուրդ, գիտե՞ք, մինչեւ հիմա նախորդ նախագահն էր ղեկավարը, հիմա ես էս մի տարի է՝ արդեն պայմաններին ծանոթ եմ, շուտով լավ է լինելու։ Մեկ-երկու տարի անց բացում են երկրորդ ծրարը, որտեղ գրված է՝ ժողովուրդ, արդեն ես լրիվ տիրապետում եմ իրավիճակին, շուտով զարգացում է լինելու։ Մի երկու տարուց հետո, երբ ժողովուրդը նորից է դժգոհում, բացում են երրորդ ծրարը, որտեղ գրված է՝ շուտ երեք հատ ծրար պատրաստիր հաջորդ նախագահի համար»,- պատմեց նա՝ եզրափակելով, որ Արցախի ժողովուրդը Տեր-Պետրոսյանի պլանը չի ընդունում, իսկ Հայաստանում էլ 5 տոկոսն անգամ չվստահեց դրան։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**