Նայե՞լ եք «Судьба человека» ֆիլմը․ Մելքումյանի ակնարկը՝ վարչապետի մասով

Նայե՞լ եք «Судьба человека» ֆիլմը․ Մելքումյանի ակնարկը՝ վարչապետի մասով
Մենք տեղեկացրել էինք, որ այսօր առավոտյան ԱԺ նիստի մեկնարկին «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներն ուղղակի գրոհեցին վարչապետ Կարեն Կարարապետյանի վրա։ Նաիրա Զոհրաբյանն անգամ հայտարարեց, որ կառավարությունը տապալվել է։ Առիթն էլ «Ծառուկյանին պատկանող «Առինջ մոլի» առևտրականների բողոքի ակցիաներն են ընդդեմ ՊԵԿ-ի։



Առևտրականները հասել են նրան, որ անգամ պահանջում են վարչապետռի հրաժարականը։ ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն ասաց, որ Նաիրա Զոհրաբյանն ինչ որ ասել է, ճիշտ է ասել։



**Hraparak.am**-ի հարցին, թե վա՞տ է աշխատում Կարեն Կարապետյանը, Մելքումյանն ասաց․ «Իհարկե, տարբեր թերություններ կան»։ Ապա շարունակեց․ «Ուրեմն էն հարցերը, որ դուք սև ու սպիտակ եք ուզում բերել, մենք կարծում ենք, որ շատ ավելի գույնզգույն են»։ Նրանից հետաքրքրվեցինք նաև՝ հնարավո՞ր է իրենք էլ միանան առևտրականներին և պահանջեն վարչապետի հրաժարականը։ Մելքումյանը հստակ պատասխան չտվեց։ «Եկեք թողենք գործընթացները գնան, ես անձամբ նախաձեռնել եմ, դիմել ենք, նամակ ենք գրել ՊԵԿ նախագահին և վարչապետին, ՊԵԿ նախագահի պատասխանն ստացել ենք, վարչապետից առայժմ չենք ստացել․․․՞»։



**Hraparak.am**-ի հարցին, թե հնարավո՞ր է Կարեն Կարապետյանին էլ Տիգրան Սարգսյանի ճակատագիրը սպառնի, նրան էլ ուղարկեն ինչ-որ տեղ, այլ երկիր, Մելքումյանն ասաց․ «Նայե՞լ եք «**Судьба человека**» ֆիլմը․․․ դե նայեք»»։ Մելքումյանը, սակայն, չասաց, թե «առակը ինչ կցուցաներ»։



Մանրամաները՝ տեսանյութում։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**