Ոչնչացված պոմիդորի համար Հայաստանը բացատրություն է պահանջել Ռուսաստանից

Ոչնչացված պոմիդորի համար Հայաստանը բացատրություն է պահանջել Ռուսաստանից
ՀՀ Գյուղատնտեսության նախարարութանը կից Սննդի անվտանգության պետական ծառայությունը դիմել է Россельхознадзор-ի Ռոստովյան մարզային վարչությանը, խնդրելով բացատրություն տրամադրել Ռուսաստանում ոչնչացված քսանմեկ տոննա հայկական պոմիդորի խմբաքանակի հետ կապված: Ինչպես հայտնում է РУСАРМИНФО-ն, ՀՀ ԳՆ կից ՍԱՊԾ-ն հայտարարել է, որ տեղեկություններ չունի այն արտահանողի հետ կապված, որը ոչնչացրել է հայկական պոմիդորի խմբաքանակը Ռոստովում եւ այդ կապակցությամբ հարցում է ուղարկել ՌԴ տեսչական մարմնին: Ըստ հայտարարության, ներկայումս սպասում են ռուսական կողմի բացատրությունը: