Հանձնաժողով կստեղծվի խաղողի մթերման գործընթացը վերահսկելու համար. Ռոբերտ Մակարյան

Հանձնաժողով կստեղծվի խաղողի մթերման գործընթացը վերահսկելու համար. Ռոբերտ Մակարյան

Արարատյան դաշտավայրում եւ Արմավիրի մարզում խաղողի բերքահավաքի եռուն շրջանը կսկսվի սեպտեմբերի 15-ից: Արարատի մարզի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ` Հայկազ Տերտերյան մեզ հետ զրույցում ասաց, որ խաղողի մթերման գործընթացը մարզում շարունակվում է, եւ որեւէ խոչընդոտ չկա. «3 գործարանները այս պահին խաղող են մթերում: Նռնենի խաղողը մթերում են 160 դրամով, իսկ սպիտակ խաղողը՝ 120 դրամով: Չեմ կարող ասել, թե այս պահի դրությամբ քանի տոննա խաղող է մարզում մթերվել, բայց հստակ կարող եմ ասել, որ մարդիկ պայմանագիր են կնքել մթերող ընկերությունների հետ, եւ խոչընդոտ չկա մթերման հարցում, իսկ մթերած խաղողի գումարներ էլ ստացել են»:



Արարատի մարզի Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանը ասաց, որ իրենց համայնքում միայն մեկ գյուղացի է պայմանագիր կնքել եւ ողջ խաղողը մթերել է:
«Մթերվել է 200տ. խաղող՝ 120 դրամով, արդեն վերջացել է մթերման գործնթացը: Գյուղացիները պայմանագիր են կնքել Պռոշյանի կոնյակի գործարանի հետ»,-ասաց Պ. Սևակ համայնքի ղեկավար Էդուարդ Ստեփանյանը:



ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանն ասաց, որ այս պահի դրությամբ 3000 տոննա խաղող է մթերվել, եւ հավելեց, որ իրանականցված մոնիթորիգի արդյունքներով գործարանները պատրաստ են գնել շուրջ 140 000 տոննա խաղող. «Մենք վարկային ագրովերամշակման ոլորտի ծրագիրն ենք մեկնարկել, որտեղ կարող են դիմել պրոֆ-բանջարեղեն եւ խաղող արտադրող կազմակերպությունները: Սուբսիդավորման վարկեր են տրամադրվում պետության կողմից, պետությունը սուբսիդավորում է մինչեւ 9%-ը, վարկը վերամշակողին տրամադրվում է 3%-ով:



Առանձնահատությանը այն է, որ գումար միանգամից փոխանցում է գյուղացու հաշվեհամարին, եւ պետք է անպայման գյուղացին պայմանագիր կնքի: Դա պիլոտային ծրագիր է՝ 2.4մլրդ. դրամի, եւ եթե հաջողվի, մյուս տարի կավելացնենք: Մեր կողմից նաեւ հանձնաժողով կստեղծվի, որ խաղողի մթերման գործընթացը կվերահսկվի, խոչընդոտներ չլինի»,-եզրափակեց Ռոբերտ Մակարյանը:



Նելլի Կարապետյան