Ի՞նչ է պետք անել փայծաղն առողջ պահելու համար

Ի՞նչ է պետք անել փայծաղն առողջ պահելու համար

Ի՞նչ է պետք անել փայծաղն առողջ պահելու համար:



Առաջին հերթին այն պետք է տաք պահել: Երբեք մի կրեք այնպիսի իրեր, որոնք սեղմում են կամ սահմանափակում են ձեր շարժումները:



Ավելի շատ պղպեղ, լոլիկ, սև հաղարջ և կանաչ բանջարեղեն կերեք, խմեք մասուրի թուրմ և մի մոռացեք ցիտրուսայինների մասին, քանի որ դրանք հարուստ են վիտամին С-ով:



Պղինձն անհրաժեշտ է վերականգնման պրոցեսներն արագացնելու և փայծաղի արյունաստեղծ ֆունկցիայի լավացման համար: Այն կարելի է ստանալ ոսպի, ինչպես նաև կանաչ թեյի միջոցով:



Արյան շրջանառությունն արագացնում և փայծաղի ֆունկցիաները լավացնում է ամենօրյա մերսումը: Օրը ամենաքիչը մեկ անգամ որովայնի ձախ հատվածում շրջանաձև շարժումներ կատարեք սկզբում ժամացույցի սլաքի, այնուհետև՝ հակառակ ուղղությամբ: