Պետք է խնդիր դնել Շանթին, Ժիրայրին եւ նրանց համախոհներին ազատելու բանտից․ առաջարկում է քաղաքագետը

Պետք է խնդիր դնել Շանթին, Ժիրայրին եւ նրանց համախոհներին ազատելու բանտից․ առաջարկում է քաղաքագետը

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Մանվել Սարգսյանն, անդրադառնալով անազատության մեջ գտնվող Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի՝ ազգային դիմադրության ճակատ ստեղծելու առաջարկին, նշեց, որ խնդիրը հստակ չէ։ 



Նա կարծում է, որ պետք է խնդիր դնել քաղաքական հայացքների համար ազատազրկված անձանց՝ Շանթ Հարությունյանին ու նրա համախոհներին, ինչպես նաեւ Ժիրայր Սեֆիլյանին ու նրա համախոհներին ազատելու բանտից։
«Պետք է հետեւել ու տեսնել, թե հավաքի մասնակիցներն ինչ են առաջարկում»,- ասաց նա։
Մեր հարցին, թե տեսնո՞ւմ է փողոցային պայքարի հեռանկար, Մանվել Սարգսյանն արձագանքեց, որ պայքարողների մեծ մասը բանտերում են, իսկ դա իր ազդեցությունն է թողել հանրության վրա։
«Եթե հիմա որեւէ գործունեություն նկատվում է, ապա դա խորհրդարանում է։ «Ելք» դաշինքը ինչ-որ խնդիրներ է դնում, բայց ռեալ պայքարի կոչեր չեն անում։ Այս պահին չկա նման պայքար, բայց դժվար է ասելը՝ կլինի՞ առաջիկայում, թե՞ ոչ»,- ասաց քաղաքագետը։