ԱՄՆ-ն երրորդ ավիակիր ռազմանավերի խումբն է ուղարկել Հյուսիսային Կորեա

ԱՄՆ-ն երրորդ ավիակիր ռազմանավերի խումբն է ուղարկել Հյուսիսային Կորեա

Ամերիկայի Միացյալ Նահանգները արդեն երրորդ հարվածային ավիակիր ռազմանավային խումբն է ուղարկում՝ Հյուսիսային Կորեայի միջուկային փորձարկումները զսպելու նպատակով: Ամերիկյան ավիակիր ռազմանավերի խմբավորումը, որի մեջ մտնում է «Նիմից», «Կառլ Վինսոն» եւ «Ռոնալդ Ռեյգան» ավիակիր ռազմանավերը, ըստ պաշտոնական հաղորդագրության, տեղակայվելու են Խաղաղ վօկիանոսի արեւմտյան հարտվածում: Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»: Այն, որ այս ռազմանավերը մեկ խմբավորման մեջ նույն ռեգիոն են մեկնելու, եւ Միացյալ Նահանգները արդեն երրորդ խմբավորումն է ուղարկում նույն տարածաշրջան, արեւմտյան վերլուծաբանները համարում են վատ նշան, քանի որ նման նախադեպ դեռեւս չի եղել ամերիկյան ռազմական պատմության մեջ: