Դե Միստուրան դժգոհ է Սիրիայի հարցով Ժնևի բանակցությունների արդյունքից

Դե Միստուրան դժգոհ է Սիրիայի հարցով Ժնևի բանակցությունների արդյունքից

Սիրիայի պատերազմին վերջ դնելու փորձերին ուղղված ժնևյան բանակցությունների հերթական՝ 7-րդ փուլը սպասված արդյունք չի վել, հայտարարել է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրան:



Նրա խոսքով՝ ՄԱԿ-ի հովանու ներքո անցկացվող բանակցությունների արդեն 7-րդ փուլը չտվեց սպասվող առաջընթացը: Միևնույն ժամանակ նա  հույս է հայտնել, որ երկխոսության հաջորդ փուլում, որը նախատեսվում է անցկացնել սեպտեմբերին, հակամարտության կողմերը գոնե կհամաձայնեն նստել մեկ սեղանի շուրջ:



Դե Միստուրայի խոսքով` Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի պատվիրակությունը պատրաստ չէ բանակցելու իշխանության անցումային փուլի հետ կապված հարցերի շուրջ: