«Հրապարակ». Մեկը ճամփորդ էր, մյուսը՝ թաղման, երրորդը...

«Հրապարակ». Մեկը ճամփորդ էր, մյուսը՝ թաղման, երրորդը...

Պարզվում է՝ ՀՅԴ-ում չկա մեկը, որ մեկնաբանի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդի նախօրեի հայտարարությունը։ Ուրիշ դեպքերում զենք ու զրահը կկապեին ու կնետվեին մարտի՝ ընդդեմ «հողերը հանձնող դավաճանների», այս պարագայում նախընտրում են լռել։ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը ողջ օրը խիստ զբաղված էր, տեղը հարմար չէր, խնդրեց ընկեր Արմենին զանգահարել։ Վերջինս հեռախոսին չպատասխանեց։ Չպատասխանեց նաեւ Կիրո Մանոյանը։ Հրանտ Մարգարյանն ասաց, որ ինքը ճամփորդ է եւ չի կարող մեկնաբանել։ Միակ մարդը, ով կապի դուրս եկավ, Գեղամ Մանուկյանն էր։ Նա էլ, պարզվեց, շարքային դաշնակցական է եւ չի կարող այս թեմայի շուրջ ՀՅԴ անունից կարծիք հայտնել։ Որքան էլ խնդրեցինք անհատ դաշնակցական Գեղամ Մանուկյանի տեսակետը, պարզվեց՝ «դաշնակցական Գեղամ Մանուկյանի տեսակետները ներկայացնում է Դաշնակցության պաշտոնական ներկայացուցիչը», իսկ ինքն իր անձնական տեսակետները հայտնում է միայն ՀՅԴ ժողովներում, որպես անհատ Գեղամ Մանուկյան՝ իր ՖԲ անձնական էջում, տարբեր տեղերում, բայց հարցազրույց չի տալիս։ Իսկ մեզ թվում էր, թե ՀՅԴ-ն առնվազն նույն աղմուկը կբարձրացնի, ինչը հայ-թուրքական արձանագրությունների ժամանակ արեց։



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ