Քոչարյանը փորձում է վերահսկողություն սահմանել հեռուստաընկերությունների վրա

Քոչարյանը փորձում է վերահսկողություն սահմանել հեռուստաընկերությունների վրա
Հեռուստատեսային դաշտում, բացի կապուղիների թվայնացման գործընթացից, այլ պրոցեսներ էլ են ընթանում: Մասնավորապես, հեռուստաընկերությունների դաշտը երկու թեւի բաժանվելու միտումներ է դրսեւորում: Ռոբերտ Քոչարյանն առաջիկայում քաղաքական ակտիվացման ծրագրեր է մշակում, իսկ այդ ակտիվացումն առանց հեռուստա եւ ընդհանրապես մեդիա աջակցության անհնարին է: Ուստի քոչարյանական թիմը փորձում է ոչ միայն պահպանել հեռուստաընկերությունների նկատմամբ ունեցած իր նախկին ազդեցությունը, այլեւ ամրապնդել ու ընդլայնել այն:



Այս հողի վրա հեռուստաընկերությունները կամաց զբաղեցնում են այդ դաշտի համապատասխան հատվածը. Հ2-ը, "Երկիր մեդիան", "Կենտրոնը"՝ քոչարյանական, մնացյալը՝ սերժսարգսյանական: Հեռուստաընկերությունների այս դեգերումներն անշուշտ չեն վրիպել իշխանության աչքից, եւ, մեզ հասած լուրերով, սրանով լրջորեն սկսել է զբաղվել ՀՀ նախագահի փեսան՝ Միքայել Մինասյանը: Մեզ հասած տեղեկություններով՝ վերջերս նա մի քանի հանդիպում է ունեցել Հ2-ի սեփականատեր Սամվել Մայրապետյանի հետ, որի ժամանակ շոշափվել են վերը նշված հարցերը: Ի դեպ, խաղեր տվող հեռուստաընկերությունները հասկանում են, որ իրենց բարդ պայքար է սպասվում, եւ իշխանությունն այդքան հեշտորեն չի զիջի, ուստի ամեն ինչ արվում է նրբորեն՝ լարախաղացի զգուշությամբ: