Հայաստան-Իռլանդիա հանդիպման խաղադրույքները մոտեցել են 20 միլիոնին

Հայաստան-Իռլանդիա հանդիպման խաղադրույքները մոտեցել են 20 միլիոնին
Այսօր կայանալիք Հայաստան-Իռլանդիա խաղի համար միջազգային բուքմեյքերները սկզբնական շրջանում սահմանել էին 5.60 գործակից Հայաստանի հաղթանակի համար, Իռլանդիայի հաղթանակի համար` 1.70, իսկ ոչ-ոքի արդյունքի համար` 3.35: Այսօր, սակայն, այլ պատկեր էր` համապատասխանաբար 4.5 գործակից Հայաստանի համար եւ 1.68՝ Իռլանդիայի, ոչ-ոքին մնացել էր գրեթե նույնը` 3.3: Vivaro-ի գրասենյակներից բացատրեցին, թե ինչը կարող է լինել գործակցի իջնելու պատճառը: Քանի որ միջազգային բուքմեյքերները գործակիցների որոշակի լիմիտ են սահմանում առանձին երկրների համար, հետեւաբար, երբ այն մոտենում է սահմանային ցուցանիշի, դրույքներն ավտոմատ իջնում են` բուքմեյքերական գրասենյակների "ստրախովկայի" համար: Եվ որովհետեւ  Հայաստանի համար այդ լիմիտը 30 միլիոն է, իսկ այն կեսօրի դրությամբ մոտեցել էր 20 միլիոնի, այդ պատճառով գործակիցներն իջել էին: