Բժիշկները կռվել են ծննդաբերության պահին` վտանգի ենթարկելով մոր եւ նորածնի կյանքը

Բժիշկները կռվել են ծննդաբերության պահին` վտանգի ենթարկելով մոր եւ նորածնի կյանքը
Մայրն ու նորածինը հայտնվել են մահվան եզրին` ծննդաբերության ժամանակ բժիշկների միջեւ տեղի ունեցած կռվի պատճառով: Դեպքը տեղի է ունեցել Իտալայի Սիցիլիա կղզում: 30-ամյա կինը եկել է ծննդատուն արդեն երբ ջրերը գնացած են եղել: Մինչ կինը տառապելիս է եղել երկունքի մեջ, գինեկոլոգի եւ մանկաբարձի միջեւ վիճաբանություն է սկսել, թե ինչ ճանապարհով ընդունել ծնունդը: Մեկը պնդելիս է եղել բնական ճանապարհը, իսկ մյուսը` կեսարյան հատումը:



Խոսքակռիվը վերածվել է բռնցքամարտի: Ներկաների վկայությամբ, ծննդաբերողի ամուսինը մեկ ժամվա ընթացքում աղաչել է գազազած բժիշկներին` դադարեցնել կռիվը եւ զբաղվել իր կնոջով: Արդյունքում կնոջն այնուամենայնիվ կեսարյան հատում են արել, սակայն վիրահատության ձգձգումը հանգեցրել է բարդացումների` վտանգելով մոր եւ մանկան կյանքը: Կինը մեծ քանակությամբ արյուն է կորցրել, բժիշկները ստիպված են եղել հեռացնել նրա արգանդը, իսկ երեխայի սիրտը երկու անգամ կանգ է առել: Ներկա պահին նրանք գտնվում են ինտենսիվ թերապիայի պալատում: Բժիշկները վախենում են, որ կարող է վնասված լինել երեխայի ուղեղը: Ինչ վերաբերվում է խալաթավոր "բռնցքամարտիկներին", նրանք ազատված են աշխատանքից, եւ նրանց սպառնում է բանտարկությունը: