Ռուսաստանը քանդում են ալկոհոլիզմն ու օլիգարխները

Ռուսաստանը քանդում են ալկոհոլիզմն ու օլիգարխները
Հասարակական կարծիքի համառուսաստանյան կենտրոնի կողմից հարցվածների մոտ քսան տոկոսը երկրի համար գլխավոր վտանգ է մատնանշել օլիգարխների ազդեցությունը երկրի տնտեսության վրա: Նկատենք, որ բանակում տիրող իրավիճակը եւ ազգային  անվտանգությանը նետված մարտահրավերները վտանգ է դիտում հարցվածների տասը տոկոսը: Իսկ մատնանշվող վտանգների ցանկում առաջին տեղը զբաղեցնում են ալկոհոլիզմն ու թմրամոլությունը` հիսունյոթ տոկոս ձայներով: Առաջին տասնյակում են կոռուպցիան, գործազրկությունը, բնակչության կենսամակարդակը, առողջապահության ոլորտում եւ ԲՇՏ-ներում տիրող վիճակը: