Մերկելը կարող է դառնալ ամբողջ աշխարհի մուսուլմանների թշնամին

Մերկելը կարող է դառնալ ամբողջ աշխարհի մուսուլմանների թշնամին
Welt-ի փոխացմամբ, Գերմանիայի վարչապետ Անգելա Մերկելը մասնակցել է դանիացի ծաղրանկարիչ Կուրտ Վեստերգաարդին Պոտսդամի մրցանակ հանձնելու արարողությանը: Հիշեցնենք, որ ծաղրանկարիչը մեծ ճանաչում ձեռք բերեց 2005թ. Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարների շուրջ սկանդալով: Իր խոսքում վարչապետը նշել է, որ Վեստերգաարդին մրցանակ շնորհելով, Գերմանիան ընդգծում է մամուլի և խոսքի ազատության բնագավառում նրա ունեցած ներդրումը: «Խոսքն այն մասին է, թե արդյո՞ք նա, ապրելով արևմտյան հասարակությունում, կրելով դրա արժեքները, կարող է հրապարակել Մուհամմեդի մասին ծաղրանկար, այո՜, կարող է», - հայտարարել է Մերկելը:



Վարչապետը նաև խիստ քննադատության է ենթարկել ԱՄՆ-ում Ղուրանի այրման շուրջ խոսակցությունները: Հիշեցնենք, որ 2005թ. Jyllands-Posten թերթում Մուհամմեդի ծաղրանակարները հայտնվելուց ի վեր, ծաղրանկարիչը և իր ընտանիքը ստիպված են ապրել ոստիկանության խիստ հսկողության տակ: Այս տարվա սկզբին նա հազիվ է կարողացել խուսափել մահափորձից: 75–ամյա նկարիչը շնորհակալություն է հայտնել նման պատվի համար` հավելելով, որ ինքը այլ կրոնների հետ խնդիր չունի, միայն իսլամիստներն են խնդիրներ հարուցում։



DW-WORLD –ի փոխանցմամբ, Գերմանիայում մուսուլմանների կենտրոնական խորհուրդը քննադատության է ենթարկել Անգելա Մերկելի մասնակցությունը այդ արարողությանը: Խորհրդի գլխավոր քարտուղարը նշել է, որ Մերկելը հարգել է նրան, ով «ոտնատակ է տվել Մուհամմեդին և փաստացի ոտնատակ է տվել բոլոր մուսուլմաններին»:



Tert.am