ՀՀ կառավարությունն ավելացնում է պետտուրքը հեռուստատեսության համար

ՀՀ կառավարությունն ավելացնում է պետտուրքը հեռուստատեսության համար
Հայաստանի կառավարությունը մշակել է պետտուրքի մասին օրենքում փոփոխություններ մտցնելու մասին օրենքի նախագիծ: Ներկայացնելով նախագիծը Ազգային Ժողովին` Էկոնոմիկայի փոխնախարար Վահե Դանիելյանը նշել է, որ այն մասնավորապես կապված է հեռուստատեսության ոլորտում տեղի ունեցած փոփոխությունների եւ թվային հեռարձակման անցնելու հետ: Դանիելյանի խոսքերով, նախատեսվում է տարազատել հեռարձակումը` հանրապետականի, մայրաքաղաքայինի եւ մարզայինի: Պետտուրքերը համապատասպանաբար կլինեն 20 մլն, 10 մլն եւ 1 մլն դրամ: Տուրքերը վճարվելու են լիցենզիաների համար, որոնք տրվելու են 10 տարի ժամկետով: Կաբելային հեռարձակման համար նույնպես նախատեսված է պետտուրք` 100-ից 500 հազար դրամ: