Բաքվի գազամշակման կոմբինատում վթար է տեղի ունեցել, կան տուժածներ

Բաքվի գազամշակման կոմբինատում վթար է տեղի ունեցել, կան տուժածներ
Բաքվի գազամշակման կոմբինատներից մեկում վթար է տեղի ունեցել, որի արդյունքում կոմբինատի աշխատակիցներից 4-ը ուշաթափվել են: Նրանցից երեքին տեղափոխել են բժշկական կենտրոնի թունաբանության բաժանմունք: Բժիշկների գնահատմամբ` տուժածները ծանր վիճակում են գտնվում: