Մահապատժից առաջ նախ ճիպոտահարում

Մահապատժից առաջ նախ ճիպոտահարում
Իրանում իր մահապատժին սպասող մի կնոջ դատապարտել են նաեւ ճիպոտահարության: 43-ամյա Սակինե Աշտիանին մեղադրվում է նրանում, որ նրա բաց գլխով լուսանկարը հայտնվել է բրիտանական ԶԼՄ-ներում: Իրանական դատարանը վճռել է դրա համար Աշտիանիին հասցնել 99 ճիպոտի հարված: Միեւնույն ժամանակ բրիտանական կողմը պնդում է, որ լուսանկարի մակագրությունը սխալ էր պարունակում: Նրանք ճշտել են, որ իրականում այդ պատկերը պատկանում էր Շվեդիայում բնակվող Սյուզան Խեջրատին: Իսկ Աշտիանին քարկոծման ճանապարհով մահապատժի էր դատապարտվել 2006 թվականին ամուսնական դավաճանության եւ ամուսնուն սպանելուն մասնակից լինելու համար: Փաստաբանները պնդում են, որ նա իր մեղքն ընդունել է ճնշումների տակ: