Մեքսիկայի բուծարաններից մեկից 400 կոկորդիլոս է փախել

Մեքսիկայի բուծարաններից մեկից 400 կոկորդիլոս է փախել
Մեքսիկայի Վերակուս նահանգում տեղի է ունեցել անսովոր մի պատահար. 400 կոկորդիլոս  դուրս են եկել իրենց բուծարանի տարածքից ու ազատության մեջ հայտնվել: Անդադար անձրևներից վարարած գետը դուրս է եկել ապերից և քանդել բուծարանի շրջակա պարիսպները և կոկորդիլոսներին քշել ուրիշ ջրամբարներ: Մասնագետները ենթադրում են, որ կոկորդիլոսների մի մասը արդյունքում հայտնվել է Մեքսիկական ծովածոցում: Տեղի իշխանությունը կոչ է արել բնակչությանը չսպանել նրանց և չփորձել բռնել սեփական ուժերով: