Կրեմլը Լուժկովին առաջարկել է իր համար նոր աշխատանք գտնել

Կրեմլը Լուժկովին առաջարկել է իր համար նոր աշխատանք գտնել
ՌԴ կառավարության ներկայացուցիչները քաղաքապետ Յուրի Լուժկովին առաջարկել են 2–3 շաբաթվա ընթացքում ինքնակամ հրաժարական տալ և մի այնպիսի պաշտոն գտնել, որը կցանկանար զբաղեցնել քաղաքապետի պաշտոնը թողնելուց հետո։ Այս մասին այսօր գրում է Ведомости թերթը՝ վկայակոչելով քաղաքապետարանի իր աղբյուրը։ Հիշեցնենք, որ արձակուրդ գնալուց առաջ Լուժկովը հայտարարել էր, որ մտադիր չէ թողնել իր պաշտոնը։ Այժմ նա ընտանիքի հետ գտնվում է Ավստրիայում, որտեղ այսօր նշում է իր ծննդյան 74–ամյակը։



Նշենք նաև, որ Մոսկվայի քաղաքապետի հնարավոր պաշտոնաթողության մասին լուրերը հայտնվեցին այն բանից հետո, երբ ԶԼՄ–ներում քննադատական նյութեր հայտնվեցին նրա և իր կնոջ՝ Интеко ընկերության ղեկավար Ելենա Բատուրինայի գործուենության մասին։



Tert.am