Բարբարան կասեցրեց Բրայզային

Բարբարան կասեցրեց Բրայզային
Ամերիկացի սենատոր Բարբարա Բոքսերը հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում Մեթյու Բրայզայի նշանակումն արգելափակելու մասին: Վաշինգտոնում Հայ դատի գրասենյակի փոխանցմամբ՝ Բոքսերի անակնկալ հայտարարությանը նախորդել էր Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Բրայզայի թեկնածությանը հավանություն տալու մասին որոշումը, ինչը ցնծությամբ էին ընդունել ադրբեջանցի դիվանագետները:



Հիշեցնենք, որ Մեթյու Բրայզան ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահն է, որը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում հաճախ աչքի էր ընկնում սկանդալային հայտարարություններով, ապա դրանցից հրաժարվելով: Բարբարա Բոքսերի կողմից Մեթյու Բրայզայի նշանակումն արգելափակելը նշանակում է, որ Սենատը լիագումար նիստում չի կարող քննարկել եւ քվեարկել Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնում Բրայզայի նշանակման հարցը: