Ադրբեջանը համաձայն է Իրանի մասնակցությանը

Ադրբեջանը համաձայն է Իրանի մասնակցությանը
«Ադրբեջանը համաձայն է, որպեսզի Իրանը միջնորդ հանդիսանա ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում»,- այս մասին իրանական «Mehr» ինֆորմացիոն գործակալությանն է հայտնել Իրանում Ադրբեջանի դեսպան Ջավանշիր Ախունդովը: «Իրանը կարեւոր դերակատարություն ունի տարածաշրջանային խնդիրները, այդ թվում եւ ղարաբաղյան հակամարտությունը լուծելու հարցում, այդ պատճառով էլ Ադրբեջանն իր համաձայնությունն է տալիս»,- ասել է դեսպանը: Հիշեցնենք, որ վերջին շրջանում պաշտոնական Թեհրանը մի քանի անգամ հայտարարել է, որ ցանկանում է որպես միջնորդ ներգրավվել հակամարտության կարգավորմանը: