Բրայզայի թեկնածությունը կրկին կքննարկվի

Բրայզայի թեկնածությունը կրկին կքննարկվի
Մեթյու Բրայզային Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում նշամակելու հարցի քննարկումն ընդգրկվել է ԱՄՆ Սենատի վաղվա օրակարգում: Դեռ հայտնի չէ՝ դիվանագետի թեկնածության համար քվերակությունը կկայանա հոկտեմբերի 5-ին, թե ոչ: Սենատը հնարավոր է, որ քննարկի նաեւ Մեթյու Բրայզային Թուրքիայում դեսպան նշանակելու հարցը: Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահի թեկնածությունը Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից հաստատվել էր դեռեւս սեպտեմբերի 21-ին, սակայն այն չդրվեց քվեարկության, քանի որ ամերիկացի սենատոր Բարբարա Բոքսերը հայտարարել էր Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում Բրայզայի նշանակումն արգելափակելու մասին: