Իրեն գցել է գնացքի տակ

Իրեն գցել է գնացքի տակ
Այսօր Սանկտ-Պետերբուրգի մետրոկայաններից մեկում մի տղամարդ գնացքի անցնելու պահին իրեն նետել է ռելսերի վրա: Մետրոպոլիտենի աշխատանքները 15 րոպեով դադարեցվել է: Վրաերթից հետո տղամարդը դեռ կենդանի է եղել, բժիշկները փորձել են փրկել նրա կյանքը, բայց ապարդյուն: Սկզբում ոստիկանությունը կասկածներ է ունեցել, թե ինչ-որ մեկը հետեւից հրել է նրան, սակայն մետրոպոլիտենում տեղադրված տեսախցիկը ֆիքսել է, որ այդ պահին շատ քիչ մարդիկ են եղել կայարանում, եւ տղամարդն ինքնուրույն է նետվել գնացքի տակ: