25 տոկոսը դավաճանել է զուգընկերոջը

25 տոկոսը դավաճանել է զուգընկերոջը
Սեքսից ամենից շատ հաճույք են ստանում քառասունն անց ամուսնացած կանայք, որոնց 81 տոկոսն իր մեջ ավելի շատ հակումներ է տեսնում դեպի արկածները, քան մինչեւ 30 տարեկանը: Սա փաստում է Մեծ Բրիտանիայում անցկացված հարցումը: Բացի այդ` սեռական կյանքն ավելի կանոնավոր է դառնում, երբ երեխաները մեծանում են եւ լքում են հայրական տունը: Հարցվածների 60 տոկոսն ասել է, որ երեխաների հեռանալուց հետո իրենք ավելի հաճախ են սեքսով զբաղվում: Կանանց գրեթե 100 տոկոսը կարծում է, որ երկարատեւ հարաբերությունների համար հավատարմություն է անհրաժեշտ, չնայած նրանց 25 տոկոսը խոստովանել է, որ դավաճանել է իր զուգընկերոջը: