Լիբանանի վարչապետի այցը հետաձգվել է

Լիբանանի վարչապետի այցը հետաձգվել է
Երեկ Հայաստանում Լիբանանի դեսպանի հետ մեր կայքում տեղադրված հարցազրույցի առիթը Լիբանանի վարչապետի` Սաադ Հարիրիի երկօրյա այցն էր Հայաստան, որը կայանալու էր  հոկտեմբերի 7-8-ին: Նախօրեին աշխատանքային ողջ օրվա ընթացքում, նույնիսկ երեկոյան Լիբանանի դեսպանատանը վստահ էին, որ վարչապետը ժամանում է: Սակայն երեկ առավոտյան դեսպանատնից հայտարարեցին, որ այցը հետաձգվել է: Դեսպան Ժեարան հետաձգման պատճառների մասին տեղեկություններ չուներ, սակայն խոսվում է, որ պատճառը Լիբանանի ներքաղաքական սրացումներն են: Միայն հայտնի է, որ այցը հետաձգվել է լիբանանյան կողմի խնդրանքով: