Ոստիկանական փոխատեղումներ

Ոստիկանական փոխատեղումներ
ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հրամանով ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ է նշանակվել գնդապետ Վլադ Վարդանյանը: Նա նոր պաշտոնին է տեղափոխվել կադրերի ռեզերվից, իսկ մինչ այդ եղել է Գեղարքունիքի մարզային վարչության պետ, ոստիկանության Հրազդանի բաժնի պետ: Հիշեցնենք, որ ոստիկանության Տավուշի մարզային վարչության նախկին պետ, գնդապետ Խաչիկ Ասատրյանը սեպտեմբերի առաջին շաբաթում նշանակվել էր ՊՊՎ պետ` փոխարինելով օգոստոսին պաշտոնից ազատված Արամ Զաքարյանին: