1 միլոն դոլար` Օբամայի առջեւով մերկ վազելու համար (ֆոտո)

1 միլոն դոլար` Օբամայի առջեւով մերկ վազելու համար (ֆոտո)
24-ամյա Խուան Ռոդրիգեսը փորձ է կատարել վաստակել մեկ միլիոն դոլար` շատ արտասովոր եղանակով. նա բոլորովին մերկ վազել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի առջեւով: Բանն այն է, որ ԱՄՆ-ում բնակվող բրիտանացի միլիարդատեր, աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում 45-րդ հորիզոնականը զբաղեցնող Ալկի Դեւիդը երկու ամիս առաջ կայք էր թողարկել, որը գովազդելու համար պատրաստ էր վճարել նրանց, ովքեր իրենց համարձակ արարքները կտեսագրեին եւ կտեղադրեին կայքում:



Վերջերս Դեւիդը 1 միլիոն դոլար էր խոստացել Օբամայի առջեւով մերկ անցնելու համար: Գլխավոր պայմանն այն էր, որ կայքի հասցեն պետք է գրված լիներ մերկ մարդու կրծքին: Հոկտեմբերի 11-ին Ֆիլադելֆիայում կայացած հանրահավաքի ժամանակ Խուան Ռոդրիգեսի խիզախ արարքի տեսագրությունը դուր է եկել միլիարդատիրոջը, եւ նա հաստատել է իր խոստումը՝ վճարել 1 միլիոն դոլար համարձակ տղամարդուն: