Նախկին նախագահին և նրա կնոջը դատապարտեցին 19 տարվա ազատազրկման

Նախկին նախագահին և նրա կնոջը դատապարտեցին 19 տարվա ազատազրկման
Թայվանի գերագույն դատարանը երկրի նախկին նախագահ Չեն Շուի-բիանին և նրա կնոջը` Ու Շու-չենին, 19 տարվա ազատազրկման է դատապարտել կաշառակերության համար: Այս մասին ուրբաթ օրը հաղորդել է Reutersը` հղում անելով դատարանի ներկայացուցիչներին: Բացի այդ մեղադրանքից, Թայվանի նախկին առաջին զույգին այլ մեղադրանքներ էին առաջադրվել, որոնք սակայն չեն լսվել դատական նիստի ժամանակ: Այն է` փողերի լվացում և բյուջեյի անօրինական վատնում: Շուի-բիանի պաշտոնավարման 8 տարիների ընթացքում (2000-2008), պետական բյուջեից ինչ-ինչ նպատակներով ծախսվել է 20 մլն ԱՄՆ դոլար: