Այլմոլորակային կանայք տղամարդու են բռնաբարել

Այլմոլորակային կանայք տղամարդու են բռնաբարել
Ամերիկացի գիտնականներին հաջողվել է ապացուցել, որ 1992 թվականին ավստրալացի Պետր Խուրիին բռնաբարել են այլմոլորակային կանայք: Դա հաջողվել է ապացուցել կանանցից մեկի ստինքի մի փոքր մասը միտոխոնդրիալ փորձաքննության ենթարկելու միջոցով: Բռնաբարության ընթացքում Պետրը կծել է երկու կանանցից մեկի ստինքը, որից մնացած կտորն էլ հետազոտել են գիտնականները: Դեպքը տեղի է ունեցել Սիդնեյում: Այդ օրը Պետր Խուրին արտասովոր ձայներ է լսել ննջասենյակից եւ, բացելով դուռը, տեսել է երկու տարօրինակ կանացի կերպարներ:



Պետրը պատմել է, որ կանանց մարմինը թափանցիկ է եղել, նրանց միջով անգամ կարելի էր առարկաներ տեսնել: Չափից ավելի բարձրահասակ, երկար դեմքերով եւ վառ կապույտ աչքերով կանայք միմյանց հերթափոխելով՝ երեք անգամ բռնաբարել են նրան: Գիտնականները միայն 2010 թվականին են կարողացել ապացուցել, որ այդ տարօրինակ էակները պատկանել են բասկերի` վաղուց անհետացած ցեղատեսակին, որոնք այլեւս չեն հանդիպում Երկիր մոլորակի վրա: