Ինչո՞ւ է Խաչատուրովը ժամերով փակվում

Ինչո՞ւ է Խաչատուրովը ժամերով փակվում
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի հետ հանդիպելը, պարզվում է, շատ բարդ խնդիր է: Նրա հետ հանդիպման եկած մարդկանց հսկայական հերթում՝ ՊՆ սպասասրահում, ոչ միայն շարքային քաղաքացիներ են, այլեւ պաշտպանության նախարարության աշխատակիցներ ու զինվորական այլ չինովնիկներ: Ասում են՝ նա ընդունելությունների համար դռները բացում է միայն 4-ից հետո, թեեւ մարդիկ սպասում են մոտ ժամը 12-ից: Շտաբի պետի իր առանձնասենյակում երկար մնալը տարատեսակ մեկնաբանությունների ու կասկածների առիթ է տվել:



Ոմանք ասում են` նա այդ ժամերի մի մասն անցկացնում է իր լոգարանում տեղադրված ջակուզիում: Հետո հիմնավոր հանգստանում է, նարդի, շաշկի խաղում, ապա միայն գործնական ընդունելությունների անցնում: Ոմանք էլ այդքան երկար ներսում փակվելը պայմանավորում են առաջիկայում թոշակի գնալու պատճառով իր թագավորությունը լքելու դեպրեսիայով: Թերեւս  ճիշտ կլիներ, որ այդ  երկարուձիգ հանգիստը բարձրաստիճան զինվորականն օգտագործեր հայերենի իմացությունը բարելավելու նպատակով, ինչը կօգներ ազատվել թարգմանիչների ավելորդ  հաստիքներից, ովքեր զբաղված են հայերեն ցանկացած տեղեկատվություն ՀՀ  ԶՈւ գլխավոր շտաբի պետի համար ռուսերեն թարգմանելով, ապա ստացված  պատասխանը ռուսերենից մայրենիի վերածելով, որից հետո միայն փաստաթուղթն ուղարկվում է հասցեատիրոջը: