Զբոսաշրջիկների ճանապարհորդությունը դեպի Լուսին նախատեսված է 2015թ.

Զբոսաշրջիկների ճանապարհորդությունը դեպի Լուսին նախատեսված է 2015թ.
Անծանոթը 150 միլիոն դոլարով գնել է դեպի Լուսին ռուսական «Սոյուզ» օդանավով առաջին կոմերցիոն ճանապարհորդության երկու տոմսերից մեկը: Space Adventures ընկերության ղեկավար Էրիկ Անդերսոնը հայտնել է, որ առաջին կոմերցիոն տիեզերագնացությունը դեպի Լուսին եւ հետ կկայանա մոտավորապես 2015 թվականին, եւ 2 տոմսերից մեկը վաճառված է, սակայն հրաժարվել է նշել այդ մարդու անունը` ասելով, որ նա հայտնի մարդ է:







Ըստ նրա այս պահին բանակցություններ են ընթանում երկրորդ ուղեւորի հետ: Գրում է  «Голос России»-ն: Space Adventures ընկերությունը, որը հիմնադրվել է 1998թ., անհատներին հնարավորություն է տալիս թռչել տիեզերք: Ընկերությունը կազմակերպել է 8 ճանապարհորդների ուղեւորություն տիեզերք: