Խաչատուրովը Ռոժին գործի է տեղավորել

Խաչատուրովը Ռոժին գործի է տեղավորել
Արարատի զորամասում Խաչատուրովների հովանավորությամբ կատարվող ապօրինությունների կապակցությամբ հրամանատարը՝ «Ռոժ» մականունով Վարդան Մարտիրոսյանն ու փոխգնդապետ Արթուր Կարապետյանը աշխատանքից հեռացվեցին: Նրանք ստիպել էին զինծառայողներին իրենց համար վարկեր վերցնել բանկերից: Նրանք ձերբակալվեցին, սակայն մի քանի օր անց հայտնվեցին ազատության մեջ:



Գենշտաբի պետ Յուրի Խաչատուրովի որդին՝ Գրիշան, որը  բանակային 4-րդ կորպուսի ղեկավարն էր, հրաժարականի դիմում ներկայացրեց՝ բողոքելով ընկերներին կալանավորելու դեմ: Իսկ օրերս Յուրի Խաչատուրովն իր որդու ընկերոջը՝ Ռոժին վերականգնել է ԶՈւ գլխավոր շտաբի օպերատիվ վարչությունում: Տեղեկություններ կան, որ նախկին աշխատանքին է վերադառնալու նաեւ Արթուր Կարապետյանը: Իսկ Գրիշա Խաչատուրովի համար հայրիկը լուրջ պաշտոն է տնտղում: ՊՆ մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը մեր թղթակցին ասել է. «Վարդան Մարտիրոսյանի գործը կարճվել է: Հետեւապես՝ օրենքով իրավունք ունի շարունակել զինվորական ծառայությունը»: