Նրանք ուզում են թոշակ բաժանել

Նրանք ուզում են թոշակ բաժանել
Սոցիալական պետական ծառայությունից դուրս մնացած 300 աշխատակիցները, որոնք մեկ ամիս է՝ բողոքի ակցիաներ են անում կառավարության առաջ, դեռ աշխատանք չունեն: «Հայփոստը», որինեւ անցել են ծառայության ֆունկցիաները, նրանցից 70-ին  խոստացել էր աշխատանքի ընդունել, ապա այդ թիվը նվազել է: Մենք տեղեկացանք, որ նրանց մեծ մասը մասնակցել է «Հայփոստի» կազմակերպած մրցույթին, սակայն աշխատանք առաջարկվել է 35-ին, որից 25-ը հրաժարվել է:



Նրանց առաջարկել են նամակների, ծանրոցների տեսակավորման բաժիններում կամ փոստի բաժանմունքներում օպերատորի աշխատանք կատարել, սակայն նրանք մի բան են ուզում՝ «թոշակ բաժանել», այսինքն՝ այցելել կենսաթոշակառուների տները, ինչը «Հայփոստն» արգելում է: