ԲՀԿ-ական նախարարի գործելաոճը չեն կարողանում հանդուրժել

ԲՀԿ-ական նախարարի գործելաոճը չեն կարողանում հանդուրժել
ԲՀԿ-ի՝ կոալիցիայից դուրս չգալը ամենից շատ տխրեցրեց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության աշխատակիցներին:  Բանն այն է, որ նախարարության աշխատակիցներն այլեւս չեն կարողանում հանդուրժել նախարարի գործելաոճը ու նրանից ազատվելու միակ ելքը տեսնում էին ԲՀԿ պատմական համագումարից հետո:



Սակայն այդպես էլ բաղձալի որոշումը չկայացվեց, ու նախարարության աշխատակիցները ստիպված են աշխատել լարված մթնոլորտում: Մեր տեղեկություններով,  ՀՀ սպորտի եւ երիտասարդության նախարար  Արթուր Պետրոսյանը նույնիսկ չի աշխատում 3 տեղակալների հետ: Նախարարության նրա միակ հենարանը խորհրդական Արսեն Քամալյանն է, ում էլ նախարարը վստահել է ամեն ինչ՝ բոլոր լիազորությունները տալով խորհրդականին: