Կյանքներս մի բարդացրեք

Կյանքներս մի բարդացրեք
ԲՀԿ շաբաթ օրվա համագումարում բավական չէր Սերժ Սարգսյանը ելույթ չունեցավ, դեռ կեսից էլ ԲՀԿ առաջնորդի հետ փակվեց առանձասենյակում: Այս ամենի վերաբերյալ մեր թղթակիցը մեկնաբանություն է խնդրել ԱԺ պատգամավոր Վարդան Բոստանջյանից, որը պատասխանել է. «Որքան գիտեմ՝ էդպես էլ պետք է լիներ, որտեւ խոսքեր այլ քաղաքական ուժերի կողմից պետք է չլիներ՝ որքան հասկանում եմ:



Սա մեր համագումարն էր, որը, ըստ կանոնադրության, պետք է անեինք: Ուզում եմ ասեմ՝ ոչ մի որոշիչ բան էս համագումարում չէր լինի»: Բոստանջյանն անդրադարձել է նաեւ ՀՀԿ-ԲՀԿ կոնֆլիկտի շուրջ մամուլի հրապարակումներին ու մեկնաբանել դրանք՝ մեջբերելով Ծառուկյանի թեզը. «Պարոն Ծառուկյանն էլ փոքրորեն անդրադարձավ այդ բանին, որ արհեստածին շիկացրել էին: Բայց ես միշտ հանդես եմ եկել՝ չկա ըտենց բան: Դաժե իմ համար զավեշտալի էր, որ ուզում էին կյանքներս բարդացնեին: Ըտենց բան չկար»: