Թե ինչպես ու ինչի մասին էր խոսում Գարեգին Ա Վեհափառը (վիդեո)

Թե ինչպես ու ինչի մասին էր խոսում Գարեգին Ա Վեհափառը (վիդեո)
1993 թվականին Փարիզում, Սորբոնի մատուռում մեծ շուքով բացվեց “Կիլիկիայի հայկական թագավորությունը” հսկայածավալ ցուցահանդեսը, որին ներկա եղան այն ժամանակ ՀՀ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ֆրանսիայի այն ժամանակվա նախագահ Ֆրանսուա Միտերանը, դեսպաններ, հասարակական, քաղաքական գործիչներ, մտավորականներ, աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրը եւ նշանավոր այլ հյուրեր:



Մտահղացման հեղինակը եւ կազմակերպիչը Փարիզում բնակվող մեծանուն հայ մտավորական Արմեն Կլոդ Մութաֆյանն էր: Հանդիսությանը ներկա էր նաեւ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Գարեգին Առաջինը: Հայկական հեռուստատեսությունն այդ օրերին նկարահանեց առանձնակի կարեւորության այդ իրադարձությունը: Ստեղծվեց կինոռեժիսոր Լեւոն Մկրտչյանի եւ սցենարի հեղինակ Հրաչուհի Տատուրյանի “Կիլիկիայի հայկական թագավորությունը” ֆիլմը, որն այդ օրերին ցուցադրվեց հայկական հեռուստատեսությամբ:



Տեսաֆիլմում Արմեն Մութաֆյանի հրաշալի ձեռնարկն է, Արաքս Մանսուրյանի հրաշալի երգը, Շառլ Ազնավուրի խոսքը եւ ամենակարեւորը` Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Գարեգին Առաջինի անկրկնելի հռետորաբանությունը, մաքրամաքուր հայոց լեզուն, ուղղակի ապշեցուցիչ խոսքը… Կարծում ենք` այն բավական ուշագրավ է մանավանդ որոշ ներկա իրողությունների ֆոնին:

Տեսանյութը կարելի տեսնել այստեղ