Մահացել է Դոնարա Մկրտչյանը (վիդեո)

Մահացել է Դոնարա Մկրտչյանը (վիդեո)
Մահացել է Դոնարա Մկրտչյանը` Ֆռունզիկ Մկրտչյանի կինը: Դոնարան հայ բեմի եւ կինոյի տաղանդավոր դերասանուհիներից էր, մեծ դերասանի Նունե եւ Վահագն զավակների մայրը, ով վերջին քսան տարիներին Սեւանի հոգեբուժարանում էր, զավակների մահվանից անտեղյակ, իր դերերի ու իր անցած կյանքի հետ` հոգեկան պայծառացումների պահին:



Այստեղ կարելի է դիտել United Multimedia projects ընկերության "Ֆռունզիկ Մկրտչյան. մենության պատմություն" ֆիլմը, որում թեեւ որոշակի անճշտություններ կան, բայց հուզիչ պատմություն է Ֆռունզիկ Մկրտչյանի, Դոնարայի, նրանց անցած ճանապարհի ու մարդկային դառը ճակատագրի մասին: