Բոյկո՞տ, թե՞ պլանավորում

Բոյկո՞տ, թե՞ պլանավորում
Հանրապետական կուսակցության թեկնածուները բոյկոտել են «Երկիր մեդիա» եւ «Կենտրոն» հեռուստաընկերությունները՝   նախընտրական քարոզարշավի գովազդային տեսանյութերը չտրամադրելով այս հեռուստաընկերություններին: ՀՀԿ շտաբի ղեկավարի տեղակալ, ԱԺ պատգամավոր Դավիթ Հարությունյանից մեր թղթակիցը փորձել է պարզել բոյկոտի պատճառը: «Սա չի կոչվում բոյկոտ, սա կոչվում է մեդիա պլանավորում: Շատ սահմանափակ ռեսուրսներ են եւ քանի որ բավականին թանկ են այդ ռեսուրսները, մենք պետք է պլանավորենք առավել արդյունավետ եղանակը եւ պլանավորել ենք»: Այսինքն՝ ուզում եք ասել ՀՀԿ-ն տեսանյութերը հեռարձակելու գումարի խնդի՞ր ունի: «Ոչ, սահմանափակում կա Ընտրական օրենսգրքով՝ 100 միլիոն դրամ է, պետք է ընտրենք մեր քաղաքականությունը, որը որ արդյունավետ է»: Մեր հարցին, թե արդյո՞ք դա քաղաքական ենթատեքստ  չունի, քանի որ հեռուստաընկերությունները պատկանում են ՀՅԴ-ին եւ ԲՀԿ-ին, Հարությունյանը պատասխանել է. «Ոչ, արդյունավետության խնդիր կա, մենք վերլուծում ենք, թե որն է առավել արդյունավետ»: